top of page

Կտրուկ վատացել է Անդրանիկ Թեւանյանի ինքնազգացողությունը

  • 4 hours ago
  • 1 min read

«Մայր Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

«Արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում:Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Տեղեկացնենք, որ Ա. Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր: Այս պահին Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկղության ներքո»,- նշվում է կուսակցության հաղորդագրության մեջ։

 
 
1/2983
bottom of page