top of page

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին

  • 3 hours ago
  • 1 min read

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ բանակին պատկանող զինամթերքի երեք պահեստների ոչնչացման և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի դիտակետին հարվածելու մասին:

«Պատասխան հարվածների 27-րդ փուլի ընթացքում մարտիկները հարվածներ են հասցրել Քուվեյթում՝ Ալ-Ուդայրիում գտնվող ամերիկյան բազայում զինամթերքի և սարքավորումների պահպանման երեք պահեստներին, հրդեհել այդ պահեստները և ոչնչացրել դրանք: Միաժամանակ հարված է հասցվել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի դիտակետին, ինչի հետևանքով նրան զգալի վնաս է հասցվել», - ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:


 
 
1/2989
bottom of page