Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում
- 16 hours ago
- 1 min read

Այսօր 14:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արկադի Գ.-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին Չարենցավանի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։




















