Ավտովթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը
- 3 hours ago
- 1 min read

Ավտովթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը։
100 տարեկանում մահացել է աշխարհի ամենահայտնի ֆինանսիստերից մեկը՝ Ալան ԳրինսպանըՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում։ Երևանի բնակիչ, 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։
Վթարի հետևանքով վարորդը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ




















