Թրամփը հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է արագ լուծել ուկրաինական ճգնաժամը»
- Elen Hovsepyan
- Feb 17
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հակամարտությունը «արագ» լուծելու ցանկությունը։
«Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել մարտերը։ Ես դա տեսնում եմ», - ասել է Թրամփը լրագրողներին։
«Նրանք մեծ հզոր մեքենա ունեն, դուք դա հասկանում եք։ Նրանք հաղթեցին Հիտլերին և նրանք հաղթեցին Նապոլեոնին: Նրանք երկար ժամանակ կռվել են», - ասել է Թրամփը լրագրողներին «Air Force One»-ով թռիչքից հետո:
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ վերջին զրույցի ժամանակ ինքն այս մասին ուղղակիորեն հարցրել է իր ռուս գործընկերոջը։ «Կարծում եմ՝ նա ցանկանում է դա անել արագ»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ նման ցանկություն ունի նաև Վլադիմիր Զելենսկին։