top of page

ՀԷՑ-ի սեփականատերերը չեն ընդունելու 380,000 դոլարով ընկերությունը վաճառելու Կառավարության առաջարկը. Դավիթ Ղազինյան

  • 7 hours ago
  • 1 min read

ՀԷՑ-ի սեփականատերերը չեն ընդունելու 380,000 դոլարով ընկերությունը վաճառելու Կառավարության առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը, ով ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է:

«Դա հերթական անգամ պետության վերաբերմունքն է մասնավորի բիզնեսի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու: Առաջարկը չենք ընդունելու, ո՞ր բանական կամ տրամաբանություն ունեցող մարդը կարող է այդ առաջարկն ընդունել, ընդհակառակը՝ այդ առաջարկը ներկայացնողին պետք է ուղարկել համապատասխան մասնագետի մոտ»,- նշել է Ղազինյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկել է ՀԷՑ-ի համար 23,3 միլիարդ դրամ՝ պայմանով, որ Կարապետյանը ՀԷՑ-ին վերադարձնի վերջին 10 տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 միլիարդ 158 մլն դրամը։ Արդյունքում առաջացած գումարը, որ մնում է ՀԷՑ-ի համար, կազմում է մոտ 380,000 դոլար։

Նշենք, որ Վարչական դատարանն արգելել է Կառավարությանը մինչև մայիսի 25-ը իրականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարումը, քանի որ ընկերության սեփականատերերը պահանջել էին Կառավարության կողմից իրենց ներկայացված առաջարկին պատասխանելու եռամսյա ժամկետի լիարժեք պահպանում։

 
 
1/2844
bottom of page