top of page

«Կարելի է խնդրել՝ ախպորը հրավիրի Աբովյանի մարզադաշտ»․ Մկրտիչ Իսրայելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 8, 2024
  • 1 min read

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի եղբայր Ռոդրիգո Մեսսիի գնահատմամբ՝ տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից Հայաստանն առաջ է ընթանում։ Էս տղուն մի օր կարելի է խնդրել ախպորը հրավիրի Աբովյանի մարզադաշտ, որ տեսնի տեխնոլոգիական զարգացման հայկական գլուխգործոցը որն է, երբ ֆուտբոլ մոմի լույսի տակ են խաղում։ Հետո կարելի է բերել նաև Երևանի մետրո, որ զգա ժետոն-թելսել տեխնոլոգիական զարգացման իսկական ճակատամարտը։ Ձեռքի հետ մի կռուգ էլ կարելի է երկաթուղին ու գնացքները ցույց տալ, բայց խեղճի սիրտը կարող է չդիմանալ մեր զարգացման թռիչքը տեսնելուց հետո»։

1/2089
bottom of page