Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ
- Elen Hovsepyan

- Jul 24
- 1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու հարցում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվականը։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանը վճռական է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը:




















