top of page

Իտալացի տղամարդը պատահաբար դեն է նետել 20 ոսկե ձուլակտոր

Feb 12
1 min read

Իտալիայի Տոռե Լապիլլո քաղաքի 57-ամյա բնակիչը պատահաբար դեն է նետել 20 ոսկե ձուլակտոր։ Նա դրանք հավաքել էր ամբողջ կյանքում, հաղորդում է RMF24-ը։

120,000 եվրո արժողությամբ ձուլակտորները պահվել էին թիթեղյա տուփի մեջ։ Նա այն նետել է աղբարկղը և միայն հաջորդ օրը գիտակցել, թե ինչ է արել։

Իտալացի տղամարդը դիմել է ոստիկանության օգնությանը։ Սկզբում ոստիկանները չեն հավատացել նրան, բայց տեսախցիկների տեսագրությունները դիտելուց հետո նրանք հաստատել են նրա պատմությունը։ Ոստիկանությունը պարզել է, որ աղբամանների պարունակությունն արդեն տարվել է հարևան Ուջենտո քաղաքի աղբավայր։ Իրավապահ մարմինները այնտեղ խուզարկություն են անցկացրել, և ձուլակտորներով լի տուփը հայտնաբերվել է։

 
 
1/3084
bottom of page