ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին
🔷Ձեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։
🗣Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը
🔷Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ամենևին չենք ակնկալում Ձեր միջամտությունը ՀՀ ներքին կյանքին։
🔷Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը և աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։
🔷Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին և հետամուտ է ընդդիմությունը։
🔷Մեր ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում` ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության, վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրավումն է։




















