Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.5 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.8 անգամ։
Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները։
ՀՎԿԱԿ-ը հորդորում է.
• խուսափե՛ք սուր շնչառական վարակին բնորոշ երույթներով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել մարդաշատ վայրեր,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե՛ք եղանակին համահունչ,
• պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,
• հետևե՛ք անձնական հիգիենային:




















