ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռն ուղևորվում է Հայաստան
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

Ըստ Flightradar-ի տվյալների՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռը մեկնել է Միլան քաղաքից, որտեղ նա հետևել է Ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը, և ուղևորվում է Հայաստան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահը՝ Ուշա Վենսի հետ, փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն, մեծ թվով ոստիկանության ուժեր են կուտակվել հյուրանոցի մոտ՝ Վենսի այցին ընդառաջ։




















