Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովի որդին՝ Ադամ Քադիրովը, տեղափոխվել է Գրոզնիի հիվանդանոց և գտնվում է ծանր վիճակում
- Elen Hovsepyan

- 16 hours ago
- 1 min read

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովի որդին՝ Ադամ Քադիրովը, տեղափոխվել է Գրոզնիի հիվանդանոց և գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին հայտնել է Кавказ.Реалии-ն՝ հղում կատարելով երկու աղբյուրի։
«Հիվանդանոց տանող ճանապարհները փակ են, քանի որ Ադամին այնտեղ են տեղափոխել. նա վերակենդանացման բաժանմունքում է՝ անգիտակից վիճակում»,- նշել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քադիրովի որդու ավտոշարասյունն ընթացել է մեծ արագությամբ, իսկ երբ հանկարծակի խոչընդոտի է հանդիպել, ուժգին բախում է տեղի ունեցել։




















