top of page

Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում ձեռնարկվում են Պուտինի անվտանգության լրացուցիչ միջոցառումներ. Պեսկով

  • 2 hours ago
  • 1 min read

Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում ձեռնարկվում են  Պուտինի անվտանգության լրացուցիչ միջոցառումներ՝ Կիևի սպառնալիքների պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մեծ տոների նախաշեմին, և, իհարկե, մեր երկրում մեծ տոների շարքին թերևս առաջին հերթին դասվում է Հաղթանակի օրը, համապատասխան հատուկ ծառայությունների գծով միշտ ձեռնարկվում են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ: Այդպես է տեղի ունենում նաև այս տարի, այդ թվում՝ հաշվի առնելով կիևյան ռեժիմի ահաբեկչական սպառնալիքի ֆոնին ստեղծված բավականին բարդ օպերատիվ իրավիճակը», - լրագրողներին ասել է Պեսկովը:

 
 
1/2841
bottom of page