top of page

CNN․ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին

  • 1 day ago
  • 1 min read

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել մի օրինագծի, որը կսահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Սենատը հավանություն է տվել մի օրինագծի, որը նպատակ ունի սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները՝ Իրանի նկատմամբ ապագա ցանկացած ռազմական գործողություն պարտադիր կերպով Կոնգրեսի հաստատմանը ենթարկելու միջոցով», — ասվում է հրապարակման մեջ։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նախաձեռնությանը աջակցել է 50 սենատոր, 47-ը դեմ են արտահայտվել։ Նշվում է, որ օրինագծի ընդունման օգտին քվեարկել են դեմոկրատների մեծամասնությունը և չորս հանրապետականներ, իսկ դեմ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեծամասնությունը և մեկ դեմոկրատ սենատոր։

 
 
1/2871
bottom of page