top of page

Ինչպե՞ս է Մարգարիտ Եսայանի առողջական վիճակը․ նոր մանրամասներ

  • 2 hours ago
  • 1 min read

Երեկ MediaHub-ը հրապարակել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, մեր գործընկեր Մարգարիտ Եսայանը ուղեղի նախակաթվածային վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ 

Մարգարիտ Եսայանի ինքնազգացողությունը հիվանդանոց տեղափոխվելու նախորդ օրն էր վատացել։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքներով՝ նրա մոտ չորս ինսուլտային օջախ էր հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է այդ նույն աղբյուրը՝ նախկին պատգամավորն այսօր էլ դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները հիվանդանոցային պայմաններում շարունակում են հսկել նրա առողջական վիճակը։ Մարգարիտ Եսայանի վիճակն այս պահին կայուն է։

 
 
1/2751
bottom of page