Թոռնիկս ծառայnւմ է, մտահոգությունս բոլորի համար է. ասում եք՝ եթե ինձ չընտրեք, պшտերազմ է լինելու. քաղաքացին՝ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, Ձեզ մի հարց ունեմ։ Իմ թոռնիկը ծառայում է, բայց կոնկրետ միայն իմ թոռնիկի համար չէ մտահոգությունս, մեր երկրի, մեր երեխանների մասին է: Այս մասին Երևանում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել քաղաքացին:
«Դուք անընդհատ ասում եք՝ պատերազմ է լինելու եթե ինձ չընտրեք, ես լսել եմ, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ ու ես տառապում եմ դրանով»,- նշել է նա:
Փաշինյանն ասել է՝ ե՞ս, ես ուրիշ բան եմ ասել: Պետք չէ տառապել, որից հետ քաղաքացին շարունակել է.
«Հիմա ես կարող է ընտրում եմ Ձեզ, բայց մեծամասնությունը չի ընտրում, հիմա ես պետք է մտածեմ՝ ըհը, մեր վարչապետին չընտրեցին»,-ասել է քաղաքացին:
Փաշինյանն արձագանքել է՝
«Տեսեք՝ ես ինչ եմ ասում. ես ասում եմ, որ Ձեզ հայտնի քաղաքական ուժերն ասում են, հանդես են գալիս խաղաղության վերաբանակցելու, վերանայելու օգտին, դա շատ վտանգավոր է»:
Բնակչի կարծիքով Փաշինյանը մարդկանց ահուսարսափի մեջ է պահում, որը վարչապետը հերքել է, ասել՝ ընդհակառակը։
«Մենք ժողովրդին ասում ենք, որ խաղաղություն ենք հաստատել, այն հաստատված է և կոչ ենք անում՝ խաղաղությանը տեր կանգնեք»,-նշել է նա։
Քաղաքացին, չնայած Փաշինյանի հերքումների, ևս մեկ անգամ կրկնել է՝ անձամբ է լսել՝ ինչպես է վարչապետը հայտարարում նոր սեպտեմբերյան պատրազմի մասին, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է՝
«Ես ասել եմ, ոչ թե որ ես չլինեմ, այլ եթե այդ ուժերը գան իշխանության, այո՛, ես կրկնում եմ, որ դա իմ կանխատեսումն ու համոզմունքն է»,-ընդգծել է վարչապետը:




















