top of page

Հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

  • 2 hours ago
  • 1 min read

Մարտի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 614, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 7, վարելու ընթացքում ծխելու՝ 603, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 294, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 244 և 1767 այլ իրավախախտում։

148 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 148-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 53-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 82-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 17-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17652 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 263 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 441, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։

 
 
1/2761
bottom of page