top of page

Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել

  • 2 hours ago
  • 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեղադրանքներով այսօր ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով` քիչ առաջ Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։

 
 
bottom of page