Ես բնակարանը գնել եմ հիփոթեքով՝ 20 տարի ժամկետով, Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ չի կանչել. Հայկ Կոնջորյան
- 2 hours ago
- 1 min read

Ես բնակարանը գնել եմ հիփոթեքով՝ 20 տարի ժամկետով, Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ չի կանչել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Մամուլի մի քանի միջոցներ կեղծ ու զրպարտիչ տեղեկություններ փորձեցին հայտնել: Ուրախ եմ, որ գործընթաց կա, դա հետո բնականաբար կհանգի այն եզրակացությանը, որ ամեն ինչ գտնվել է օրինականության սահմաններում ու հերթական անգամ կեղծ նյուզերը կջախջախվեն»,- նշել է նա:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն Կոմիտեի գործընթացին՝ Կոնջորյանը նշեց, որ իրեն չեն կանչել, կարծում է՝ իրենք ուսումնասիրում են ընդհանուր կառուցապատողի գործունեությունը:
«Ես դրա մասին հրապարակումներ արել եմ, եթե կա քննություն՝ ուրախ եմ, թող հրապարակեն արդյունքները: Գնված բնակարաների մի մասը վաճառվել է իմ կողմից գնված գնից ավելի էժան, մեծ մասն էլ վաճառվել է նույն գնով:
2024 թվականին բնակարանը գնել եմ 20 տարի ժամկետով՝ հիփոթեքով, էժան չեմ գնել, Կադաստրի Կոմիտեից ստացված պաշտոնական տվյալները առկա են: Երբ ես հրապարակել եմ՝ այդ պահի դրությամբ նույն բնակարանից 8 բնակարան է գնված եղել, որից 2-ը ձեռք է բերվել իմ գնած գնից ավելի ցածր գնով, 4-ը՝ նույն գնով, միայն մեկն է գնվել 60 մլն-ով, իսկ իրենց հրապարակմամբ ասում են, թե այդ բնակարանների արժեքը 76 մլն է»,- շեշտեց նա:




















