top of page

15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Հունվարի 28-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ հունվարի 27-ին իրենց մոտ տեղափոխված Պատվական Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:


Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հունվարի 27-ին Երևան–Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի ենթարկվելուց հետո, ով վարելիս էր եղել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։


Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

 
 
bottom of page