top of page

Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից

  • 2 hours ago
  • 1 min read

Ես վախենում եմ դրա մասին մտածել, չեմ պատկերացնում՝ ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո: Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի շրջանակներում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մեր խնդրանքը նրանում է, որ փոխեն խափանման միջոցը, թող էլի անաչառ դատավարություն տանեն, թող փորձաքննեն ու տեսնեն, որ այդտեղ այդպիսի հանցակազմ չկար, օր առաջ Դավիթի խափանման միջոցը փոխելը բխում է թե իրենց, թե մեր շահերից, Դավիթն իսկապես ունի առողջական խնդիրներ: ՄԻՊ-ը այսօր ասեց, խոսեց, բայց վերջնական ասելիք չկար, ինքը չի՞ տեսնում այդ երեխայի վիճակը, չի՞ ուզում միջնորդել, ինչպես կարելի է այդ տիպի երեխային հանցագործների հետ տանել ու մի քրեակատարողական հիմնարկում ու խցում պահել, եթե նույնիսկ մարդասպաններն են տնային կալանքի տակ գտնվում, չկա՞ իրավասու մարմին կամ պաշտոնատար անձ, որ այս մասին խոսի»,- նշել է նա:

Անդրադառնալով միջադեպի տեսանյութին ու անվտանգության աշխատակցի հարվածելուն՝ աջակիցը շեշտում է, ամենաանարդարն այն էր, որ դատավորը կալանքը սահմանելիս տեղյակ չի եղել տեսանյութի մասին: Հավելում է՝ իրենք կարծում էին, որ տեսնելուց ու տեղեկանալուց հետո որևէ բան է փոխվելու, բայց փաստորեն՝ ի սկզբանե ամեն ինչ որոշված է եղել:

Խոսելով երեխաների՝ բողոքի ակցիաներին ներգրավվածության մասին, աջակիցը նշում է՝ երեխաները միայն այդտեղ չէ, որ գալիս են, նրանց մոտ կոտրվել է երկրի արդարադատության զգացումը:

«Մենք նույնիսկ ակնկալիք ունեինք, որ լրագրողներից մեկի՝ վարչապետին ուղղված խնդրանքից հետո, վարչապետը կերաշխավորեր ու կմիջնորդեր, բայց փաստացի մեր «շերեփը թղթից էր»»,- ասել է նա:

 
 
1/2768
bottom of page