top of page

Ճապոնիայում 7,4 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

  • Apr 20
  • 1 min read

Ճապոնիայի խոշորագույն Հոնսյու կղզու հյուսիսում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել էՃապոնիայի Գլխավոր օդերևութաբանական վարչությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների տարածքում: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով դրանց ուժգնությունը գնահատվում է 5+:

Հոկայդո կղզու խաղաղօվկիանոսյան ափին և Հոնսյուի հյուսիսում ցունամիի վտանգ է հայտարարվել: Իվատեում արդեն գրանցվել է 40 սանտիմետր բարձրությամբ առաջին ալիքը: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հաջորդող ալիքները կարող են ավելի բարձր լինել:

Պրեֆեկտուրայի իշխանությունները առնվազն 20 հազար մարդու տարհանում են հայտարարել:

Երկրաշարժը հանգեցրել է էլեկտրամատակարարման խափանման, ինչի պատճառով դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը Տոկիոյի և Սին-Աոմորի կայարանի միջև:

 
 
1/2993
bottom of page