Փոքր և միջին բիզնեսին պետք է ազատել բանկային ռեկետից. Գագիկ Ծառուկյան
- 7 hours ago
- 1 min read

Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Տնտեսական քննություն․ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձել է ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման հնարավորություններին։
««Առաջարկ Հայաստանին» ծրագրով մենք նախատեսում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար հարկային էական արտոնություններ, վարկային բեռի թեթևացում և համակարգային բարեփոխումներ։ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսությունը դառնում է կայուն, անվտանգ և մրցունակ պետության գլխավոր երաշխիքը»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։




















