top of page

Վաղարշապատի ընտրությունների նախընտրական քարոզչությունն այսօր ավարտվում է, վաղը լռության օր է․ ԿԸՀ-ն հիշեցնում է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 14, 2025
  • 1 min read

Վաղարշապատի ընտրությունների նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է։


Նոյեմբերի 15-ին և 16-ին՝ մինչ 20։00-ն, նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելն արգելվում է։ Քարոզչական պաստառները նոյեմբերի 15-ին եւ 16-ին կարող են մնալ իրենց տեղերում։ ԿԸՀ-ն կոչ է անում անում պահպանել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները։

bottom of page