top of page

Գյումրիում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներ

Jul 15
1 min read

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գերցեն և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները և 2 ուղևորներ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

 
 
1/3084
bottom of page