Ռուս գիտնականները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ
- Elen Hovsepyan

- Jan 5
- 1 min read

Հայտնաբերվել և նկարագրվել է դինոզավրի նոր տեսակ՝ «մանիպուլոնիքսը», որը իր յուրահատուկ ճանկն օգտագործում էր այլ դինոզավրերից ձվերը գողանալու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի ԳԱ Պալեոնտոլոգիական ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Լոպատինը։
«Մանիպուլոնիքսի առջևի վերջույթներն ունեին անսովոր գործառույթ. հսկայական ճանկի և մի քանի լրացուցիչ փշերի միջոցով այս դինոզավրը ծակում և պահում էր ավելի մեծ դինոզավրերի ձվերը», - բացատրել է գիտնականը։
ՌԴ ԳԱ պրոֆեսոր Ալեքսանդր Ավերյանովի խոսքով, նախկինում կարծում էին, որ դինոզավրի մեծ ճանկը նախատեսված էր գետնից տերմիտներ և միջատներ դուրս բերելու համար։
«Մեր նոր վերականգնման համաձայն՝ մանիպուլոնիքսը և նրա ցեղատեսակները փոքրիկ գիշերային գիշատիչներ էին, որոնք մասնագիտացած էին ձվեր ուտելու մեջ», - ասել է Ավերյանովը՝ հավելելով, որ դինոզավրերը ապրել են լճերով և գետերով հարուստ տարածքներում։
Փոքրամարմին գիշատիչ դինոզավրի կմախքը հայտնաբերել է Պալեոնտոլոգիական ինստիտուտի հետազոտող Վալերի Ռեշետովը՝ Մոնղոլիայի Գոբի անապատում գտնվող Հերմին-Ցավի ուշ կավճի ժամանակաշրջանի տարածքում խորհրդա-մոնղոլական համատեղ պալեոնտոլոգիական արշավախմբի աշխատանքների ժամանակ։




















