top of page

Սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու 2027 թվականին․ Մինասյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 29, 2024
  • 1 min read

ՀՀ սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չի փոխվում։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նա նշեց՝ սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու 2027 թվականին։

«Եվ ի վերջո ժողովուրդն է որոշելու՝ ինչը փոխվի։ Մանրամասն ներկայացնելու ենք իրավական փաստաթուղթ»,- նշեց նա։

Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ կառավարման մոդելը մնալու է, այդ մասով արդեն իրենք քվեարկել ու որոշել են։

«Այսօրվա հայեցակարգով նախագահի լիազորություններն էլ չեն փոխվելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

1/2088
bottom of page