Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և իշխանության պահպանելու համար հենվում է բացառապես ուժային կառույցների վրա․ Իշխան Սաղաթելյան
- 2 hours ago
- 1 min read

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ: Այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեկ անձի բռնապետության հաստատմանն ուղղված այս քայլերը վառ վկայությունն են, որ վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և իշխանության պահպանելու համար հենվում է բացառապես ուժային կառույցների վրա:
Ակնհայտ է նաև, որ այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ»,-գրել է նա։




















