top of page

«Փաստ». Հյուրանոցից մինչև ձու, օղի, հիմա էլ` բնական աղբյուրի ջուր. «նորօրյա օլիգարխի» բիզնեսները շարունակում են ծաղկել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 24, 2024
  • 1 min read
ree

«Փաստ» թերթը գրում է. «Մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել ենք նշելու, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «իշխանությունների սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանի բիզնեսը օրեցօր ծաղկում է:

 Ավելին, նա նորանոր «դաշտեր» է մուտք գործում: Բացի «Շիրակ» թռչնաֆաբրիկայից, որը հիմա դարձել է ձվի արտադրության առաջատարը, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրից, որն այժմ կոչվում է Eighty Eight Hotel and Spa և դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկը, նա վերջին շրջանում «նվաճում» է այլ ոլորտներ ևս:

Ի մասնավորի, բացել է «88» սուպերմարկետների ցանցն ու ընդլայնում է այն, սկսել է «էլիտար» օղիների շարքի արտադրություն և այստեղ ևս «ֆուրոր» է արել: Հիմա էլ պարզվում է «վարուցանք» է իրականացնում շշալցված խմելու ջրի շուկայում: «Նալբանդյան» բրենդի ներքո արտադրվող ջուրն ունի «Life», այսինքն՝ «Կյանք» անունը:

Ընդ որում, այս ջրի շշերի տեսքը ևս ցույց է տալիս, որ «նորօրյա օլիգարխը» ճոխությունների սիրահար է, այս դեպքում՝ թե՛ դիզայնի, թե՛ գովազդի առումով. ըստ արտադրողների, «բնության մեծագույն բարիքը՝ ջուրը, երբեք այսքան գրավիչ չի եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page