top of page

«Միայն պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել»․ Ստեփան Դանիելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 28, 2024
  • 1 min read
ree

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ ընդունված փաստաթղթերին:


Դա Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում է նշանակում: Այսինքն՝ ընդունվում են փաստաթղթեր, որոնց քննարկմանը Հայաստանն իր նախաձեռնությամբ չի մասնակցում, տեսակետ չի հայտնում, իր շահերից ելնելով առաջարկներ չի անում, սակայն ընդունված փաստաթղթերին ավտոմատ կերպով միանում է: Խոսքը անվտանգային համակարգի մասին է:


Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել»:

1/2547
bottom of page