Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի առաջին խաղում հաղթեց Ուկրաինային
Jan 22
1 min read

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի առաջին խաղում Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենայում» մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը։
Երկրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Չեխիան։
Հունվարի 25` Հայաստան - Չեխիա՝ 16:00,
Հունվարի 28` Լիտվա - Հայաստան՝ 22:30




















