top of page

«Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը և ԱՄԷ-ն հրավիրվել են Իրանի հարցով բանակցություններին»․ #Reuters

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read

Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Պակիստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն, արտգործնախարների մակարդակով, հրավիրվել են Ստամբուլ՝ Իրանի հարցով հնարավոր բանակցությունների համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպումների ձևաչափը մնում է անորոշ, սակայն «հիմնական հանդիպումը» տեղի կունենա ուրբաթ օրը։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև այս շաբաթ Ստամբուլում կայանալիք բանակցությունների առաջնահերթությունը ցանկացած հակամարտության կանխարգելումն ու երկու կողմերի միջև լարվածության նվազեցումն է», - նշել է աղբյուրը։

 
 
bottom of page