Եվրոպայի մոտեցումն ուկրաինական հարցում ուղղված է պատերազմի շարունակմանը. Պեսկով
- Elen Hovsepyan
- 15 hours ago
- 1 min read
Ուկրաինայի հարցում Եվրոպայի մոտեցումը նպատակ ունի շարունակելու պատերազմը և հակասում է Մոսկվայի ու Վաշինգտոնի մոտեցմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց (Եվրոպայի - խմբ.) մոտեցումը հավասարակշռված չէ։ Այն ավելի շուտ պատերազմամետ է, ուղղված է պատերազմի շարունակմանը։ Եվ դա կտրուկ հակադրվում է, օրինակ, Մոսկվայում կամ Վաշինգտոնում ցուցաբերված մոտեցմանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայում բանակցային սեղանի շուրջ տեղ կա՞ եվրոպացի առաջնորդների համար։