«Արևմուտքը, ամենայն հավանականությամբ, արդեն թույլ է տվել հարվածել Ռուսաստանի խորքերը». Պեսկով
- Elen Hovsepyan

- Sep 11, 2024
- 1 min read

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից Ռուսաստանին ATACMS հրթիռներով հարվածելու որոշումն արդեն կայացվել է, գրում է РИА Новости-ն: «Ամենայն հավանականությամբ, այդ բոլոր որոշումներն արդեն կայացված են, և այս պահին լրատվամիջոցներում տեղեկատվական արշավ է ընթանում՝ արդեն կայացված որոշման վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն կարող է չեղարկել ուկրաինական հարվածների սահմանափակումները ՌԴ թիրախներին:




















