«Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին
- Elen Hovsepyan
- 12 hours ago
- 1 min read
«Եվրատեսիլ»-ը լուսաբանող CNN-ի լրագրողը կազմել է առաջիկա եզրափակչի յուրաքանչյուր ելույթի վարկանիշ՝ անցյալ տարվա հաղթող Նեմոյի մասնակցությամբ։
«Շատ հետաքրքիր տարի է», - նշել է Նեմոն։
Հոդվածի հեղինակը գրել է, որ Հայաստանն այս տարի լավագույնս ներկայացված չէ։
«Եթե «Imagine Dragons»-ը ձեր կողմից սուր ռոքի սահմանումն է, ապա PARG-ը մի փոքր անճաշակ է։ PARG-ն իր ելույթի մեծ մասն անցկացնում է առանց վերնաշապիկի՝ վազքուղու վրա՝ հիմնականում գունավոր, բայց երբեմն՝ ԴՐԱՄԱՏԻԿ՝ սև ու սպիտակ հագուստով»,- նշված է հրապարակման մեջ։
Ըստ հեղինակի՝ նա «տեխնիկապես նա շատ գեղեցիկ տղամարդ է, բայց ամբողջ արտաքինում կա մի փոքր արհեստական բան, կարծես, նրան ստեղծել է արհեստական բանականությունը»։
«Եթե որևէ խարդախ պետություն ֆինանսավորեր լեզվական մոդել և հանձնարարեր Պատրիկ Բեյթմենին մշակել այն, PARG-ը կդառնար իդեալական տղամարդու մարմնացումը»։ «Ի դեպ, երգը սարսափելի է»,- ընդգծել է հեղինակը։