top of page

«ՀՀ-ում այլևս չկա բուն հայկական օրակարգ»․ Լևոն Զուրաբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 1 min read

«ՀՀ-ում այլևս չկա բուն հայկական օրակարգ»,- ՀԱԿ գրասենյակում իր բանախոսության ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Այսօր կա օտարածին օրակարգեր։ Արևմուտքն իր օրակարգով է մտնում, Ռուսաստանը՝ իր, Ադրբեջանն ու Թուրքիան՝ իրենց քողարկված օրակարգերով։ Բոլորն ունեն իրենց գործակալնը պետական բարձր պաշտոններում։ Եվ հենց այդ մարդիկ կատարում են այդ պետությունների օրակարգերը։ Քանի դեռ մեր ժողովուրդը մնալու է այսպես բզկտված, չի ձևավորելու իր իրական, ազնիվ օրակարգը, մենք ոչ մի հաջողության չենք հասնելու։ Մեր իրական նպատակն այսօր հայկական նոր օրակարգի ձևավորումն է»,- ասաց Զուրաբյանը՝ հայտնելով, որ բանախոսությունների շրջան են սկսում՝ այդ նպատակին հասնելու համար։ Նրա խոսքով հայկական անկեղծ օրակարգ է եղել «Ղարաբաղյան կարգավորումը», որն ունեցել է «ծանր վախճան»։ «Մինչև չհասկանանք, թե ինչու այդպես եղավ, չենք կարողանա նոր օրակարգ արտադրել»,- ասաց Զուրաբյանը՝ հայտնելով, որ այդ պատճառով բանախոսությունների շարքը սկսում են «Ղարաբաղյան կարգավորման» մասին զրույցից։

bottom of page