top of page

10 ամսական բալիկ է մահացել. ծնողները «Արմավիր» ԲԿ–ի բժիշկներին են մեղադրում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read

Մայիսի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս․-ն և հայտնել, որ իր 10 ամսական բալիկը մահացել է «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների պատճառով։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Լուսինե Ս.–ն պատմել է իրավապահներին, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերն առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ․-ն կատարել է երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել է, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել է տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե․-ի մոտ։ Վերջինս նույնպես ստուգումներ կատարելուց հետո հետագա ստուգումների համար ուղեգրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում է ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։

Լուսինե Ս․-ն նաև հայտնել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գառնիկ Դ․-ի և տեղամասի մանկաբույժ Լալա Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։

1/2143
bottom of page