22-ամյա երիտասարդը 102–րդ ռազմաբազայի կրակադաշտի տարածք է մտել եւ պայթյունի հետեւանքով վնասվածք ստացել
- Elen Hovsepyan

- Dec 1
- 1 min read

Վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Աբրահամ Բ․-ն է։ Ոստիկանները և պարեկները պարզել են, որ ժամը 14։00-ի սահմաններում ոչխարներին արածացնելու ժամանակ Աբրահամ Բ․-ն մտել է 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածք, որտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։




















