top of page

Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգված են ՀՀ-ում անօրինական ձերբակալություններով.

Dec 11, 2025
1 min read

Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգված են ՀՀ-ում անօրինական ձերբակալություններով.


«Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցը դարձավ ազդակ, որ եվրոպական իրավապաշտպան շրջանակները կրկին բարձրաձայնեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ կուտակվող լարվածությունները։ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը և մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ դիմել են ԳԴՀ կանցլեր Մերցին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հարցերը չպետք է դուրս մնան առաջնային օրակարգից։


Կազմակերպությունները հիշեցրել են, որ դեռևս ամռանը միջազգային իրավապաշտպանների լայն դաշինքը կոչ էր արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար ու երկարատև խաղաղությանը, ինչի կարևոր պայմաններից մեկն է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը

 
 
1/3084
bottom of page