top of page

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք հասնել ՀՀ-ի և Օմանի միջև համագործակցության օրակարգի էլ ավելի ընդլայնմանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարիկ Բին Թայմուր Ալ Սաիդին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Օմանի Սուլթանության բարեկամ ժողովրդին Օմանի Ազգային տոնի առթիվ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Օմանի միջև առկա բազմոլորտ համագործակցության օրակարգի էլ ավելի ընդլայնմանը և հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այդ ուղղությամբ, հիրավի, կարևոր հանգրվան էր այս տարի Մասկատում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Օմանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայուն զարգացում»։

 
 
1/2482
bottom of page