top of page

«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

May 9, 2025
1 min read

«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

 
 
1/3084
bottom of page