«Երկու իրականություն՝ նույն ժամին». Վլադիմիր Մարտիրոսյան
- Elen Hovsepyan
- Mar 14
- 1 min read

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու իրականություն երեկվա մասին՝ նույն ժամերին:
Ալիևը երեկ երեկոյան Բաքվում՝
«Եվ մի բան էլ կարող եմ ասել՝ վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասած ոչ մի խոսքին չենք վստահում։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Կրկին, նրանց ասածներից ոչինչ մեզ համար ոչինչ չի նշանակում: Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք»:
Փաշինյանը երեկ երեկոյան Երևանում՝ «Տալու եմ, տալու եմ, տալու եմ, տալու եմ, այո»: «Իմ ու Էրդողանի համատեղ նկարը ֆեյսբուքում ամենաշատ լայքերն է հավաքել»:
P.S. Իրական Հայաստան չկա, կա Իրական Փաշինյան: Հայաստան ու Փաշինյան բառերն անհամատեղելի են»: