«Հայկական կողմի հաղորդագրության մեջ չի նշվում, որ կողմերը կարևոր են համարել ռեգիոնում կայունությունը». Հակոբ Բադալյան
- 24timeam
- Mar 26
- 1 min read
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցի վերաբերյալ ամերիկյան կողմի տարածած պաշտոնական համառոտ հաղորդագրության մեջ բավականին կարևոր և ուշագրավ է ձևակերպումը, որ՝ «պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած ձևի էսկալացիա անընդունելի է»:
Հասկանալի է, որ հատկապես վերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունների, նաև ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցների, և իհարկե նաև ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրության ֆոնին՝ որից բխող ռիսկերի մասին ես անցնող երկու-երեք շաբաթներին խոսել եմ և խոսում եմ պարբերաբար, շատ կարևոր է Վաշինգթոնից այդպիսի արձանագրումը՝ էսկալացիայի ցանկացած ձև անընդունելի է:
Իհարկե Վաշինգթոնից հնչող այդ արձանագրումը դեռ բոլորովին չի նշանակում աներկբա ու աներեր սահմանում, որովհետև գործոնները շատ են, բազմաշերտ, բազմազան, և այստեղ որևէ մեկ բևեռի դիրքորոշումը միշտ քիչ է եղել և քիչ է՝ իրավիճակ կանխորոշելու համար: Բայց, կրկնեմ, կարևոր է, եթե Վաշինգթոնը լինի այսպես ասած կայունության դիրքում:
Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, որը գուցե դետալ է, բայց համենայն դեպս գրավում է ուշադրություն: Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի խոսվում այն մասին, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևոր են համարել ռեգիոնում կայունությունը, կամ անթույլատրելի են համարել ապակայունացումը:
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չկա այդ մասին որևէ խոսք: Թեև, թվում է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լիներ արտահայտել Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցում ռեգիոնալ կայունության մասին համակարծիք լինելու հանգամանքը, հաշվի առնելով ավելի վերևում նշածս գործոնները»: