top of page

Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել. երկուսը ոստիկանության ծառայողներ են

Dec 9, 2025
1 min read

ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել:

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 4 անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են։


 

Նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտնեցին ՆԳՆ-ից։


 
 
1/3084
bottom of page