Հիսուս Քրիստոսի արձանը պետք է լինի ազգային կառույց․ խորհրդանիշ՝ ազգի․ Ծառուկյանը նշում է՝ այսօր, քան երբևէ՝ հայ ազգին համախմբում է պետք
- Elen Hovsepyan

- Nov 10, 2025
- 1 min read

Հատիս լեռան գագաթին ընթացող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին կամավորական խմբերի ներգրավումը շարունակվում է։
Այս անգամ նախաձեռնությանը միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները։ Վերջիններս, ներկայացնելով իրենց տպավորությունը, նշում են՝ հիանալն այն խոսքը չէ։ Գագիկ Ծառուկյանը նշում է՝ մենք առաջին քրիստոնեա ազգն ենք։ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նպատակն էր, որ դա լինի ազգային կառույց, ազգի խորհրդանիշ, որ պետք է ուս-ուսի կառուցեն։
Ծառուկյանն ընդգծում է՝ մեր ազգին այսօր, քան երբևէ՝ համախմբում է պետք։
Կամավորների մշտական աջակցությունն ու մասնակցությունը շինարարական գործընթացին ևս մեկ անգամ վկայում է, որ մեր ազգային ուժը կայանում է միասնության և համերաշխության մեջ




















