top of page

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում. Ծաղկունքում գայլերի հшրձшկման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել

  • 7 hours ago
  • 1 min read

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած։



Պատկան մարմինների պատասխանատուներն արդեն ձեռնամուխ են եղել վնասի չափը պարզելում, և հիմա արդեն գյուղացիների հետ պատրաստվում են սատկած ոչխարները առանձնացնել՝ պարզելու հստակ թիվը։



Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։



Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Բալարոս վարկերով վերցրած մի կերպ պահում էինք ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փայել։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը եթե բարի կամք դրսևորի, հաստատ կարող է մեզ միայնակ չթողնել այս աղետի մեջ։ Սա որ աղետ է, միանշանակ է։ Ողջ գյուղով երկար ժամանակ շոկից դուրս չենք գա։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին»։ 



Գ. Շամշյանի տեղեկություններով, գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։

 
 
1/2906
bottom of page