«Գուցե նաև իջնեմ ավելի ցածր քաշային կարգ, կտեսնենք». Արման Ծառուկյան
- Jan 1
- 1 min read

Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը Fight Show-ին տված հարցազրույցում խոսել է ապագայում քաշային կարգը փոխելու հեռանկարների մասին։
Լրագրողի այն հարցին, թե քանի պաշտպանություն է անհրաժեշտ ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվելու մասին մտածելու համար, Ծառուկյանը պատասխանել է.
«Հինգ։ Այո՛, հինգ պաշտպանություն՝ Իսլամ Մախաչևի ռեկորդը գերազանցելու և երկրորդ տիտղոսի հետևից գնալու համար։ Գուցե նաև իջնեմ ավելի ցածր քաշային կարգ, կտեսնենք»։
Արման Ծառուկյանն իր կարիերայի ընթացքում MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։ Ներկայում նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։




















