top of page

«Եթե Զելենսկին ցանկանում է բանակցել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա»․ Պեսկով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանա բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զելենսկին առաջարկում է շփումներ։ Պուտինը նշել է, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Սա մեր դիրքորոշումն է մնում»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը դիտարկում է չեզոք տարածքում հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Զելենսկին կտրականապես մերժել էր Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը և հրապարակավ հրավիրել էր նրան Կիև։

 
 
bottom of page