«ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ»․ Ռուբիո
- 5 hours ago
- 1 min read

Միացյալ Նահանգներն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ, վստահեցրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Սա պատերազմ է։ Հենց այդ պատճառով մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի։ Մարդիկ տառապում են։ Հիմա տարվա ամենացուրտ շրջանն է։ Դժվար է պատկերացնել այդ տառապանքները։ Պատերազմները վատ բան են: Մենք արդեն ավելի քան մեկ տարի այդքան ակտիվորեն աշխատում ենք՝ այս պատերազմն ավարտին հասցնելու համար»,- լրագրողներին ասել է նա։




















